Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը


Էթյեն Մահչուփյան, արխիվ
Էթյեն Մահչուփյան, արխիվ

Hurriyet-ը այսօր հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանն ​ազատվել է պաշտոնից:

Թուրքական պարբերականի փոխանցմամբ, Մահչուփյանին պաշտոնանկ անելու պատճառը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելն է:

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը, հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական էր նշանակվել անցած տարվա հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG