Կառավարությունը այսօրվա որոշմամբ թույլ տվեց Հայաստանի քննչական կոմիտեին ընթացիկ տարվա պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2008-ի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներից և գնից տարբերվող երկու հատ տրանսպորտային միջոց, մեկը՝ 21.8 միլիոն դրամ (մոտ 46 հազար դոլար) արժողությամբ, 3,5 լիտր շարժիչի ծավալով, մյուսը՝ 14.7 միլիոն դրամ արժողությամբ, 2,5 լիտր շարժիչի ծավալով:
Սարգիս Հարությունյան