Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի ապրիլի 16-17-ը Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: