Մատչելիության հղումներ

Հայաստանը և Եվրասիական բանկը կխորացնեն համագործակցությունը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ՝ քննարկելով երկրի համար առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի իրագործմանը բանկի ներգրավվածության հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ԵԶԲ-ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները երկուստեք նշել են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ և բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստան - ԵԶԲ գործակցությունը զարգացնելու համար:

Պանկինը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և ԵԶԲ-ի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման վերաբերյալ, որի մասին համաձայնագիրը երեկ ստորագրվել է Հայաստանի կառավարությունում: Նա նշել է, որ բանկը հետաքրքրված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում Հայաստանում ծրագրերի իրագործմամբ և ուրախ է, որ այդ ոլորտները նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների շարքում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG