Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Երևանը գարնանը, արխիվ
Երևանը գարնանը, արխիվ

Հայաստանի տարածքում, ապրիլի 15-18-ը՝ հյուսիսային առանձին շրջաններում, ապրիլի 19-ին՝ շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում ապրիլի 15-18-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում, ապրիլի 19-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

XS
SM
MD
LG