Մատչելիության հղումներ

Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Պապի հայտարարությունը «զառանցանք» է որակել


Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է որպես զառանցանք և նախազգուշացրել Պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը:

«Երբ քաղաքական գործիչները, կրոնավորները ստանձնում են պատմաբանների պարտականությունները, արդյունքը՝ զառանցանքն է, ոչ թե փաստերը: Այսպիսով, ես ուզում եմ կրկնել մեր կոչը՝ համատեղ պատմաբանների խումբ ստեղծելու մասին, և շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք բացելու մեր արխիվները: Ես ուզում եմ զգուշացնել Պապին այլևս չկրկնել այս սխալը և դատապարտում եմ նրան», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը «ցեղասպանություն» էր որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG