Մատչելիության հղումներ

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 150 միլիոն դոլարին համարժեք վարկ է տրամադրում


Հովիկ Աբրահամյան, Դմիտրի Պանկին
Հովիկ Աբրահամյան, Դմիտրի Պանկին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Դմիտրի Պանկինը, կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է, որ ԵԶԲ-ն պատրաստակամ է քննարկել Հայաստանումներդրումային նախագծերի իրագործման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև հետագա գործակցության ուղղությունները:

Հաջորդիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ:

Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG