Մատչելիության հղումներ

Հայրենական պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդ


Armenia -- Armenian war veterans visit Armenian Genocide Memorial, Yerevan, 14Apr2015
Armenia -- Armenian war veterans visit Armenian Genocide Memorial, Yerevan, 14Apr2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների համատեքստում Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի, ՀՀ ՊՆ և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում շուրջ 50 վետերաններ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Վետերանների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG