Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում դիակ է հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ


Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի ավտոմեքենայի մոտ ապրիլի 13-ին հայտնաբերվել է Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG