Ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
Հայաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, կողմերն անդրադարձել են Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին:
Նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: