Մատչելիության հղումներ

Համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի արևելքից զենքերի դուրսբերման մասին


Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների ճակատային գծից զենքերի դուրսբերման ուղղությամբ ջանքերը շարունակելու վերաբերյալ:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Բեռլինում իր գործընկերների հետ հանդիպումից հետո` ապրիլի 14-ին խոսելով լրագրողների հետ, ասել է, թե որոշում է կայացվել շարունակել ծանր զինտեխնիկայի, այդ թվում` 100 մմ-ից փոքր տրամաչափի զենքերի, զրահամեքենաների և տանկերի դուրսբերումը:

Արտգործնախարարները նաև որոշել են չորս աշխատանքային խումբ ստեղծել, որոնք պետք է զբաղվեն անվտանգության հարցերով, ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու, ռազմագերիների փոխանակման, Ուկրաինայի արևելքում տնտեսական իրավիճակի բարելավման խնդիրներով:

2014-ի ապրիլից Ուկրաինայում ռուսամետ անջատականների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցող բախումներում ավելի քան 6,000 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG