ԵԱՀԿ-ի հատուկ առաքելությունը կիրակի օրը Դոնբասում արձանագրել է հրետանային և ականանետային արկերի ավելի քան հազար պայթյուն։
Այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Դիտորդները փաստում են, որ մարտերի ընթացքում թե՛ ուկրաինացի զինծառայողները, թե՛ անջատական ապստամբները օգտագործել են 100 մմ-ից բարձր տրամաչափի զենք, չնայած այն բանին, որ դա արգելվում է փետրվարի 12-ին Մինսկում կնքված հրադադարի համաձայնագրով։