ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զեկուցել է, որ այս պահին հանրապետությունում դիտվող անձրևի, իսկ բարձրադիր գոտիներում` նաև ձյան տեսքով տեղումները որևէ անհանգստության տեղիք չեն տալիս և բերքին վնաս չեն կարող հասցնել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր: