Մատչելիության հղումներ

Օհանյանը Լիբանանում հանդիպել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության ուժերի հրամանատարին


Սեյրան Օհանյան, արխիվ
Սեյրան Օհանյան, արխիվ

Ապրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի զինված ուժերի գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված հարցեր:

ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանից Օհանյանը մեկնել է Շամա զինավան, հանդիպել է հայ խաղաղապահներին, ծանոթացել ծառայության պայմաններին և հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաջադրանքներին», - մասնավորապես ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ՝ նշելով, որ այցի ընթացքում Օհանյանը հանդիպում է ունեցել նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG