Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորը պաշտոնական այցով այսօր կժամանի Երևան:
ԵԽԽՎ լրատվական ծառայության հաղորդմամբ, նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ծրագրված են հանդիպումներ նաև Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների, ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Անն Բրասյորը կլինի նաև Երևանի պետական համալսարանում: Պաշտոնական այցը կավարտվի ապրիլի 15-ին: