ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 52,5-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 13-ին` ժամը 12:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք՝ ճանապարհը դժվարանցանելի էր ապրիլի 10-ից, երբ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել էին հիմնական երթևեկելի հատվածը։