Եգիպտոսի դատարանը զանգվածային անկարգությունների, քաոսի և բռնությունների կոչեր հնչեցնելու մեղադրաքով մահվան է դատապարտել «Մահմեդական եղբայրության» ղեկավար Մուհամադ Բադիեին և օրենքից դուրս հայտարարված այդ կազմակերպության ևս 13 անդամների։
Ամբաստանյալ Մուհամադ Սոլթանը, ով ունի Եգիպտոսի և ԱՄՆ-ի քաղաքացիություն, նույն մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման։
«Մահմեդական եղբայրություն» կազմակերպությունը սատարել է 2013 թվականին գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիին։
Բանակի գլխավոր շտաբի պետ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, ով Մուրսիին փոխարինել է նախագահի պաշտոնում, հայտարարել է, թե «Մահմեդական եղբայրություն»-ը Եգիպտոսի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է։
«Մահմեդական եղբայրություն»-ը, իր հերթին, պնդում է, որ խաղաղ բողոքների կողմնակից է և կապ չունի իսլամիստ ծայրահեղական խմբավորումների հետ։