Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով պաշտոնական այցը Իտալիա և Վատիկան, այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան:
Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այնուհետև հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը և ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։