Մատչելիության հղումներ

Բաքվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության պետը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետախուզության պետ Մեհմեթ Դայսալի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների զինված ուժերի զարգացմանն ուղղված միջոցները, երկկողմ ռազմական համագործակցության նշանակությունը և հեռանկարները, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կարևորությունը տարածաշրջանի համար:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, Զաքիր Հասանովը այցելել է ադրբեջանական բանակի «ճակատային գծի» զորամասեր և մարտական դրոշներ հանձնել դրանց հրամանատարներին՝ համաձայն երկրի նախագահի հրամանագրի:

«Մենք ցանկանում ենք, որ մեր մարտական դրոշները, արժանապատվորեն դուրս գալով բոլոր մարտերից, ծածանվեն Լեռնային Ղարաբաղում և օկուպացումից ազատված շրջաններում: Մենք բոլորս հավատում ենք, որ այդպես էլ կլինի», - մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG