Նախօրեին Պանամայում` Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Կուբայի նախագահներ Բարաք Օբամայի և Ռաուլ Կաստրոյի առաջին հանդիպումը, որը մեկնաբանները պատմական են անվանում։
Նախագահները մեկմեկու ձեռք են սեղմել և մի քանի րոպե զրուցել են։
Ենթադրվում է, որ այսօր նրանք ևս մեկ անգամ կհանդիպեն։
Կողմերը պատրաստվում են վերականգնել դիվանագիտական և տնտեսական կապերը։