Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը, այսօր հաղորդում է, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ձյունահոսքի վտանգի պատճառով երկու օր առաջ փակված ճանապարհը երեկ բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացվնում է նաև, որ այսօր ժամը 13-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ճանապարհը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն: