Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը կմեկնի Մոսկվա, բայց չի մասնակցի զորահանդեսին


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ներկա չի լինի Մոսկվայում մայիսի 9-ին նախատեսված զորահանդեսին, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության բանակի հաղթանակի 70-ամյակին։

Նախագահի մամլո քարտուղարի փոխանցմամբ, Զեմանը Մոսկվայում մտադիր է միայն հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականության հետևանքով արևմտյան պետությունների ղեկավարները հրաժարվել են մայիսի 9-ին մեկնել Մոսկվա։ Արևմուտքում, ինչպես նաև Չեխիայում բազմաթիվ քաղաքական գործիչներ քննադատել են Ռուսաստան մեկնելու՝ Զեմանի որոշումը։

Չեխիայի նախագահի խոսնակն այսօր ասել է, որ մոսկովյան զորահանդեսին ներկա չլինելու վճիռը կապ չունի այդ քննադատության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG