Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Օդեսայում ենթադրաբար ահաբեկչական խմբավորման ավելի քան 40 անդամների են ձերբակալել։
Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ կասկածյալները ծրագրել էին մի քանի ահաբեկչական գործողություն Օդեսայում ապրիլի 12-ին, երբ քաղաքում տոնելու են ուղղափառների Սուրբ Զատիկը։
«Կասկածյալների մոտից մեծ քանակությամբ զինամթերք և պայթուցիկներ են առգրավվել»,- հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակը։
Անցած շաբաթ ուկրաինացի իրավապահները երեք մարդ էին ձերբակալել, որոնք կասկածվում են Օդեսայում տեղի ունեցած մի շարք պայթյունների մեջ։ Այդ պայթյուններից մի քանիսի թիրախը ռուսամետ անջատականների դեմ Ուկրաինայի արևելքում կռվող զինվորների հետ կապ ունեցող կազմակերպություններ էին։