Անցած գիշեր Ուկրաինայի Օդեսա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Անհայտ անձինք ռումբը տեղադրել են Օդեսայի փողոցներից մեկի շենքում որտեղ տեղակայված է նաև Դոնբասում ուկրաինական զինուժին օգնություն ցուցաբերող կամավորական կազմակերպություններից մեկի գրասենյակը: Տուժածներ չկան, իշխանությունները պայթյունը որակել են ահաբեկչույթուն:
Վերջին մեկ ամսվա ընթացում Օդեսայում բազմաթիվ պայթյուններ են եղել: Կազմակերպիչները դեռ հայտնի չեն: Օդեսայի փողոցներում վերահսկողությունն ուժեղացվել է: