Մատչելիության հղումներ

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ


Նիդերլանդների խորհրդարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդների խորհրդարանի շենքը Հաագայում, արխիվ

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների 127 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ ընդունել է որոշում, որով կարևորում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, համոզմունք հայտնում, որ փոխադարձ ըմբռնման հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար, հույս հայտնում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ որոշմամբ նաև հանձնարարվում է Նիդերլանդների կառավարությանը, 2004 թվականին կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և Եվրամիության համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:

Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG