Ադրբեջանի Ժողճակատի անդամներ Ռուսլան Նասիրլին, Սադիֆ Ղուրբանովն ու Թուրքել Ալիսոյը խուլիգանության և ոստիկանների պահանջներին չենթարկվելու մեղադրանքով Բաքվի դատարանի որոշմամբ դատապարտվել են 20-30 օրվա կալանքի։
Ընդդիմադիր ակտիվիստները մասնակցել են ապրիլի 5-ի բողոքի ակցիային։
Human Righst Watch իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին քննադատել է երկրում մարդու իրավունքների պաշտպաններին, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և բլոգերներին հալածելու ու քաղաքացիների իրավունքները զանգվածաբար ոտնահարելու համար։