Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին 80-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով իր կատարած աշխատանքի համար Սարգսյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես գրել է․ - «Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ և որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը:

Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG