Մատչելիության հղումներ

Վարուժան Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց` Քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն։

Այսօր ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից​ տեղափոխվեցին Քննչական կոմիտե:

Հիշյալ վեց անձինք ձերբակալվել են երկու օր առաջ. հինգը՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մեկը՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում պետք է լուծվի նրանց մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց ընտրելու հարցը։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG