Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ապրիլի 13-ին Բեռլինում տեղի կունենա «նորմանդյան ձևաչափով» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը:
Հանդիպման օրակարգում, ըստ Լավրովի, ուկրաինական ճգնաժամի շուրջ փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված համաձայնության կատարումն է։