Մատչելիության հղումներ

Ջոխար Ցարնաևը մեղավոր ճանաչվեց Բոստոնի մարաթոնի ահաբեկչության համար


Ջոխար Ցարնաև, արխիվ
Ջոխար Ցարնաև, արխիվ

Ջոխար Ցարնաևը մեղավոր է ճանաչվել 2013 թվականին Բոստոնում մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 260 մարդ։

Ամերիկյան դատարանը դեռ կորոշի, թե ինչ պատժի կարժանանա մահմեդական, արմատներով կովկասցի 21-ամյա երիտասարդը՝ նա կա՛մ ցմահ կբանտարկվի, կա՛մ մահապատժի կենթարկվի։

Ջոխար Ցարնաևի պաշտպանները ընդունում են նրա մեղքը, միայն թե նշում են, որ նա եղել է ավագ եղբոր՝ Թամերլանի ազդեցության տակ, ով զոհվել է ահաբեկչության օրը ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG