ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված գերակա խնդիրները:
«Կոստանյանը վստահեցրել է, որ համակարգի առջև դրված առաջնային խնդիրները շարունակում են մնալ կոռուպցիայի և կաշառակերության դեմ արդյունավետ պայքարը, անպատժելիության մթնոլորտի բացառումը, օրենքի և արդարության գերակայությունը: ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականության իրականացման գործում դատախազության դերին՝ իրավունքներին և պարտականություններին: Գևորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության աշխատանքի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ նախագահին և Ազգային Ժողովին ներկայացրած տարեկան հաղորդման վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ՝ առաջին անգամ, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքները»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արդյունքներով գործակցությանը: