Պաշտոնական այցով Մոսկվա մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալություն, ուր հանդիպում է ունեցել ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականության, միջազգային օրակարգի հրատապ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի, փոխանցում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։
Նալբանդյանը Գորչակովի անվան հիմնադրամում հանդիպում է ունեցել ռուսաստանյան հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ և պատասխանել հայ-ռուսական համագործակցության, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության մասին մի շարք հարցերի։
Մոսկվայում ՀՀ դեսպանատանը նախարար Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ չորս տասնյակ երկրների դեսպանների հետ, պատասխանեց նրանց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին։