ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է այս տարվա մայիս-հունիս ամիսներին, ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հետ զրույցում ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով, որ հանդիպման ստույգ օրը դեռ որոշված չէ։
Դիվանագետը տեղեկացրել է, որ այժմ զբաղված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրակարգի մշակմամբ։ «Իհարկե, մենք նախապատրաստվում ենք նախագահների հանդիպմանը, սակայն մինչ այդ պետք է հանդիպենք երկու երկրների արտգործնախարարների հետ՝ քննարկելու նախագահների բանակցությունների օրակարգը», - ասել է Պոպովը։
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ Պոպովը փոխանցել է համանախագահների անհանգստությունը։ «Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը», - ասել է ռուսաստանցի միջնորդը։