Մատչելիության հղումներ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը բողոքի ցույց անցկացրեց Էրեբունիում


«100-ամյակն առանց ռեժիմի» շարժմամ բողոքի ցույցը Էրեբունիում՝ ձերբակալված անձանց պահման վայրի մոտ, 8-ը ապրիլի, 2015թ.
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժմամ բողոքի ցույցը Էրեբունիում՝ ձերբակալված անձանց պահման վայրի մոտ, 8-ը ապրիլի, 2015թ.

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը այսօր բողոքի ցույց անցկացրեց Էրեբունիում՝ ձերբակալված անձանց պահման վայրի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին և երեկ ձերբակալված մյուս անձանց։

Երեկ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվեց քրեական գործ` Քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածիհատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ։

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, իրավաբան Հայկ Գրիգորյանի խոսքով, ձերբակալվածների նկատմամբ տվյալ հոդվածի կիրառումն անհեթեթ է։ «Դասական քաղբանտարկյալ սարքելու համար ռեժիմը ընտրել է խիստ հոդված, որը նախատեսում է ազատազրկում՝ 4-5 տարի ժամկետով, բայց խուզարկությունների ժամանակ չի հայտնաբերվել որևէ փաստ, որ ռեժիմն առաջ քաշի իր առաջադրած հոդվածը։ Հիմք չեմ տեսնում, որ նրանց մեղադրանք առաջադրվի։ Այս պահին նրանք ձերբակալման ժամանակահատվածի մեջ են, երեք օր սպասենք տեսնենք՝ նախաքննական մարմինը ինչ նյութեր կհրապարակի», - ասաց Գրիգորյանը։

Ձերբակալված անձանց պահման վայր ժամանեց նաև Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հանդիպեց ձերբակալվածներին։ Նա փոխանցեց Սեֆիլյանի խոսքը. - «Ռեժիմը հետապնդում է մեզ»։

Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Իրավական հիմքեր չկան տղաներին պահելու, սա ակնհայտ է, որ թելադրանքի ներքո է և ապօրինի է»։

Շարժումը հայտարարեց, որ չի դադարեցնելու իր գործունեությունը։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանն ասաց՝ «թեև Սեֆիլյանը բանտախցում է, Սեֆիլյաններ դրսում ծնվում են»։

Հովհաննես Մովսիսյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG