Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող պաղեստինցիների ճամբարում իրավիճակը գնալով վատթարանում է, շուրջ 13 հազար մարդ ծանր կացության մեջ է։
Դամասկոսի այդ հատվածը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության ներքո, ճամբարում բնակվողները զինված դիմադրություն են ցուցաբերում նրանց։
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Քրիս Հանեսը ասել է, որ շարունակվող ընդհարումերն ու մարդասիրական օգնության բացակայությունը փախստականների վիճակը ճամբարում վերածել են դժոխքի։