Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունները «ապօրինի» են որակում Ոստիկանության գործողությունները


«Հիմնադիր խորհրդարան»-ի երևանյան գրասենյակի դիմաց, 7-ը ապրիլի, 2015թ․
«Հիմնադիր խորհրդարան»-ի երևանյան գրասենյակի դիմաց, 7-ը ապրիլի, 2015թ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ՝ Ազգային անվտանգության (ԱԱԾ) և Քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները որակում է «հակասահմանադրական, անբարոյական»՝ այն համարելով «քաղաքական հետապնդում»։

«Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական կոմիտեն իրականացնում են, այսպես կոչված, «Գերեվարում» (“Capture”, «Захват») օպերացիան, որի շրջանակում կատարվում են խուզարկություններ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների տներում, նրանց բերման ենթարկումներ և ձերբակալություններ, որոնց ժամանակ չեն ապահովվում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես փաստաբան ունենալու իրավունքը։ Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ: Մասնավորապես «Հիմնադիր խորհրդարան»-ի Վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանի բնակարանի խուզարկումը իրականացնելու նպատակով ներկայացել էին 15-20 ոստիկանության աշխատակիցներ», - ասված է հաղորդագրությունում։

Գրասենյակը նշել է, որ ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումները «ապօրինություններ են՝ ուղղված քաղաքացիների դեմ, որոնք նպատակ ունեն ճնշել և սահմանափակել նրանց կարծիքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը»:

«Առևերույթ նման ակնհայտ ապօրինի գործողության հրահանգ կարող է տրվել միայն անձամբ Սերժ Սարգսյանի կողմից։ Ողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի քաղաքական իշխանությունը», - ասված է հաղորդագրությունում:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ևս խստիվ դատապարտել է Ոստիկանության «ապօրինի գործելաոճը»՝ կոչ անելով առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: «Անդրադառնալով ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի հայտարարությանը` հարկ ենք համարում նշել, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ` անձանց անմեղության կանխավարկածի խախտում», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG