Ռուսաստանում մշակվել է երկրի պատմության, լեզվի և օրենսդրության վերաբերյալ ավելի դժվար պարտադիր քննությունը, որը պետք է հանձնեն օտարերկրյա աշխատանքային միգրանտները՝ կացության իրավունք ստանալու համար, հայտնում է «Իզվեստիա»-ն։
Ավելի դժվար թեսթը կսկսեն կիրառել արդեն այս տարվա հուլիսին։ Նոր թեսթի որոշ հարցեր քաղաքական են, օրինակ, այն հանձնողները Ղրիմը պետք է նշեն որպես շրջան, որը «միացել է Ռուսաստանին» 2014-ին։