Մատչելիության հղումներ

ՀԽ-ն պահանջում է առաջիկա հանրահավաքների ժամանակ իրեն ոստիկանական կարգախմբեր հատկացնել


«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հրապարակային դիմում է ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով համապատասխան կարգախմբեր հատկացնել ապրիլի 8-ին, Արթիկում և Վանաձորում անցկացվող հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար:

«Ոստիկանության ուշադրությունը հատուկ հրավիրում ենք մեր ավտոշարասյան անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա, որովհետև այս անգամ ավելի հավանական է, որ մեր նկատմամբ հարձակումները և այլ ոտնձգությունները կարող են կատարվել ճանապարհի՝ բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում: Նախորդ անգամ այդպիսի նախադեպ տեղի է ունեցել»,- ասված է դիմումում։

«Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթերը դեպի Լեռնային Ղարաբաղ և Գյումրի ուղեկցվել են միջադեպերով, իսկ Գյումրիի հանրահավաքի ժամանակ անդամներից մեկն էր դանակահարվել, վերադարձի ճանապարհին ավտոշարասյունը քարկոծվել էր։

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների և ավտոշարասյան նկատմամբ որևէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա»,- հայտարարում է ընդդիմադիր շարժումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG