Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը կեզրափակի իր համերգային գործունեությունը, տեղեկացնում է bkz.ru կայքը՝ նշելով, որ անցյալ տարվա մայիսի 24-ին շանսոնյեն նշեց իր 90-ամյա հոբելյանը՝ դառնալով աշխարհում տարիքով ամենամեծ էստրադային երգիչը։
Երգչի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ազնավուրի վերջին համերգը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 22-ին Ամստերդամում, իսկ մինչ այդ նա ապրիլի 20-ին և 22-ին հանդես կգա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, մայիսի 7-ին Մադրիդում, երկու օր անց՝ Սան Սեբաստիան քաղաքում։