Կիևը պատրաստ է հանրաքվե անցկացնել երկրի պետական կառուցվածքի հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Նրանք, որոնք շատ են ուզում առաջ մղել դաշնայնացման գաղափարը, մենք ունենք վերջնական փաստարկ՝ հանրաքվե: Ես պատրաստ եմ Ուկրաինայի պետական կառուցվածքի շուրջ հանրաքվե գործարկելուն, եթե դուք դրա անհրաժեշտությունը տեսնեք», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Մինսկի համաձայնությունները ենթադրում են Ուկրաինայի նոր Սահմանադրության ընդունում՝ մինչև 2015 թվականի վերջը: Բարեփոխման հիմնական պայմանը իշխանությունների ապակենտրոնացումն է:
Պորոշենկոն իր ելույթում ընդգծել է, որ ապակենտրոնացումը, սակայն, ոչ մի ընդհանրություն չունի դաշնայնացման հետ: «Ուկրաինան եղել է, կա ու, ես վստահ եմ, կմնա միատարր պետություն», - ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ պետության միատարր մոդելին աջակցում է երկրի բնակչության շուրջ 90 տոկոսը: