Ղրիմում մարդու իրավունքների հարցերով Ռուսաստանի նշանակած հանձնակատարը հայտարարել է, որ մարդու իրավունքների վիճակը Ղրիմում ավելի վատ է, քան Ռուսաստանի մարզերում։
Ապրիլի 5-ին հրապարակված զեկույցում հանձնակատար Լյուդմիլա Լյուբինան նշել է, որ իրենց գրասենյակ է այցելում օրական մոտ 100 մարդ, և որ անցած տարվանից 1000 մարդ էլ բողոք են ներկայացրել իրենց իրավունքների ոտնահարման պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Ըստ զեկույցի՝ նկատելիորեն բարելավվել է միայն Ղրիմում ապրողների լեզվական իրավունքը։