Մատչելիության հղումներ

Օբամա․ Իրանի հետ համաձայնությունը խաղաղություն կբերի Մերձավոր Արևելքին


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը յուրահատուկ հնարավորություն է՝ խոչընդոտելու Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը, ինչն էլ իր հերթին խաղաղություն կբերի Մերձավոր Արևելքին։

Օբաման վստահեցրել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած վերջնական համաձայնություն կպահպանի Իսրայելի որակական ռազմական առավելությունը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մինչդեռ, քննադատել է Լոզանում ձեռք բերված համաձայնությունը՝ այն որակելով որպես վատ գործարք։

Իրանը և վեց գերտերությունները ութ օր տևած բանակցություններից հետո ապրիլի 2-ին կարողացան համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Համաձայնության վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG