Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ապրիլի 4-ին «Ֆեներբախչե» ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսը «Ռիզեսպոր» թիմի հետ թուրքական լիգայի խաղից հետո հարձակման է ենթարկվել հակառակորդ թիմի երկրպագուների կողմից: «Ֆեներբախչեն» այդ խաղում 5:1 հաշվով հաղթանակ է տարել:
Միջադեպի հետևանքով ավտոբուսի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ֆուտբոլիստներից որևէ մեկը վնասվածքներ չի ստացել: