Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի Եմենի ճգնաժամը


Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը ապրիլի 4-ին դռնփակ խորհրդակցություն կանցկացնի` Եմենի ճգնաժամը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությունը նախաձեռնել է Ռուսաստանը` առաջարկելով ժամանակավորապես կասեցնել Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների օդային հարվածները Եմենում և հնարավորություն տալ մարդասիրական օգնություն տրամադրել տուժած քաղաքացիական բնակչությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական աջակցության հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ անցած երկու շաբաթների ընթացքում Եմենում շարունակվող բախումների հետևանքով 519 մարդ է զոհվել, նրանցից 90-ը` երեխաներ, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները:

Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ արաբական մի շարք երկրներից կազմված կոալիցիան օդային հարվածներ է նախաձեռնել Եմենում ապստամբություն բարձրացրած շիա մահմեդական Հութի զինյալների դեմ: Երկրի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին անցած շաբաթ ստիպված էր դիմել փախուստի` փրկվելով ապստամբներից: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նպատակ ունի կասեցնել Իրանի աջակցությունը վայելող հութիների առաջընթացը և վերականգնել նախագահ Հադիի իշխանությունը: Չնայած հարվածներին` շիա զինյալները շարունակում են առաջխաղացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG