Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամները համատեղ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով վերջինիս ապրիլքսանչորսյան իր ուղերձում «ինչպես հարկն է» հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանության հստակ դեպք է, տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Օբամային ուղղված նամակը նախաձեռնել են Ներկայացուցիչների տան Հայկական հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական) և Ֆրենք Փալոնը (դեմոկրատ):
Ավելի վաղ նույնաբովանդակ մի նամակ էլ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ) և Քորի Գարդների (հանրապետական) նախաձեռնությամբ, ԱՄՆ նախագահին հղել էին սենատորները: