Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Կոնստանցայում


Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանում ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ռումինիայի հայոց միության և հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը:

Հայաստանի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, գիտաժողովին ելույթ են ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Տոմիսի Թեոդոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Հայոց պատմության, ցեղասպանության և Ֆրանց Վերֆելի մասին թեմատիկ զեկուցումներով հանդես են եկել պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Չորբեան, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Կիրկորը և Ռումինական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Կումբեթլյանը:

Գիտաժողովի ելույթներին հետևել են քննարկումներ ռումին ակադեմիական շրջանակներից և հայ համայնքից կազմված լսարանի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG