Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը


««Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը և կարևորում այն», - քիչ առաջ նման հայտարարություն տարածեց «Ժառանգություն» կուսակցությունը՝ Իրանի և «Վեցնյակի» միջև ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ։

Հիշեցնենք, որ Իրանի և վեց գերտերությունների միջև՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության, ութ օր տևած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Համաձայնության վերաբերյալ փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։

«Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատև խաղաղության և համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր: Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը», - ասված է «Ժառանգության» հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG