Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները կասեցվել են


Հայաստանի քննչական կոմիտե
Հայաստանի քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) ավագ քննիչի լիազորությունները։

«Կառավարությանն առընթեր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով, Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ներկայումս Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը, աշխատելով Ոստիկանության նախկին Քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) քննչական բաժնի քննիչի պաշտոնում, 2014 թվականի ապրիլի վերջին, իր վարույթում քննվող քրեական գործով երեք անձի չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելու դիմաց Միսակ Ս.-ի հոր միջոցով պահանջել է խոշոր չափերով` 826 հազար դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը հասցրել է ստանալ հիշյալ գործով անցնող անձանց ծնողներից: ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով քննիչը ձերբակալվել է», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Կոմիտեի նախագահի կողմից կասեցվել են քննիչի լիազորությունները՝ մինչև կոնկրետ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG