Մատչելիության հղումներ

Օխոտսկի ծովում ողբերգության կապակցությամբ Աբրահամյանը ցավակցել է Մեդվեդևին


«Դալնի Վոստոկ» ձկնորսանավը, արխիվ
«Դալնի Վոստոկ» ձկնորսանավը, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Օխոտսկի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ վարչապետը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին:

Երեկ Օխոտսկի ծովում նավաբեկության հետևանքով, ըստ վերջին տվյալների, 56 մարդ է մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG