Մատչելիության հղումներ

ԱՊՀ ԱԳ նախարարները Հելսինկյան ակտի 40-ամյակին նվիրված հայտարարություն ընդունեցին


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բիշքեկում կայացած ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության համաձայն, ԱՊՀ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության տարբեր ոլորտների վերաբերող 14 փաստաթղթերի նախագծերի:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են, մասնավորապես, ԱՊՀ-ի պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում գործակցությանն առնչվող փաստաթղթեր:

Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Ղազախստանը հայտարարություն են ընդունել Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի կապակցությամբ, որը վերահաստատում է հավասար, անբաժան և համապարփակ անվտանգության՝ առանց բաժանարար գծերի և փակ սահմանների Վանկուվերից Վլադիվոստոկ փոխշահավետ համագործակցության հայեցակարգը, Հելսինկիի սկզբունքների խախտման, դրանց կիրառման նկատմամբ ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների կիրառման, ներառյալ՝ շրջափակումը, այլ պետությունների հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։

Հայտարարությունը շեշտում է հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով և համաձայնեցված ձևաչափերում կարգավորման կարևորությունը, ընդգծում է ԵԱՀԿ-ի տարածքում տարբեր ինտեգրացիոն միավորումների երկխոսությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունն ապահովող անհրաժեշտ պայման, ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG